«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ավարտել է իր աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը, ըստ մեր աղբյուրների, ծավալով պայմանավորված, խորհրդարան կներկայացվի թերեւս գարնան վերջերին, եւ, ինչպես ապրիլյան պատերազմի զեկույցի, այս դեպքում էլ որոշում կընդունեն քննարկել փակ ռեժիմում։