«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալավերդու ընտրված, բայց ՔՊ-ի կողմից պաշտոնազրկված քաղաքապետ Արկադի Թամազյանի հայցը, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով պետք է կասեցվեին նոր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի լիազորությունները, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։ Տեղեկացանք, որ Արկադի Թամազյանը խնդրով դիմել է մարզպետարան եւ ՏԿԵ նախարարություն՝ պահանջելով ապահովել օրենքի պահանջը եւ դադարեցնել Ղումաշյանի լիազորությունները, մինչեւ դատարանը որոշում կայացնի։