Կադրերի փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը կադրային փնտրտուքների մեջ է՝ ումով փոխարինել Լոռվա, Արմավիրի նախկին մարզպետներին, որոնց ազատեց տարեսկզբին՝ ցնցուղի եւ կախիչների հայտնի պատմություններից հետո։ ՔՊ-ում առայժմ տարբերակներ են քննարկվում, բայց որեւէ թեկնածուի վերաբերյալ վարչությունը դեռ որոշում չունի։ Արմավիրի մարզպետի հավակնորդների թվում շրջանառվում են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի եւ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի անունները։ Վերջինս 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն