«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնյայի եւ շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցչի, այդ թվում` ղեկավարների։ Հաղորդվեց նաեւ, որ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումներ չարձանագրելու դիմաց շինկազմակերպություններից կաշառք պահանջելու եւ ստանալու համար։ Ձերբակալված 6 անձից 5-ը կալանավորվել են։