Այս տարի հունվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։ Ս․ Սարգիսը ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: