«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցերի ընթացքում սկանդալների ու զվարճալի միջադեպերի պակաս չի զգացվում: Փաշինյանը հունվարի 5-ին այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն: Ամենազվարճալին այն դրվագն էր, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»: