Մենք Արմեն Աշոտյանի հետ անհաշտ հակառակորդներ ենք՝ քաղաքական առումով, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք վիշապ սպանողին դառնալ վիշապ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրած անձանցից մեկն է։ Զուրաբյանն ընդգծեց, որ այս գործը ՄԻԵԴ-ում պայթելու է: «Ես բերեցի ԵԽԽՎ-ում ընդունված 1900 համարով ընդունված բանաձևի չափանիշները քաղբանտարկյալի սահմանման մասին: Այս գործը հստակ անցնում է այդ չափանիշներից մեկի ներքո և Արմեն Աշոտյանը շատ հստակ քաղբանտարկյալ է»,- նշեց Զուրաբյանը։