Պատվարժան դատարան ես Արմեն Աշոտյանի գործով բոլոր դատական նիստերին ներկա եմ եղել, և այնքանով, որքանով լուսաբանվել են դատական նիստերը տեղյակ եմ, ավելին՝ տեղյակ եմ նաև, որ վերադաս դատարանի կողմից առանձնապես ծանր հանցագործություններից մեկի մասով կասկածը չի հաստատվել, ինչի մասին անձամբ հայտարարել է տվյալ դատական նիստը նախագահող դատավորը Ազգային ժողովում։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց, Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրած ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։