Այս գործը ոտքից գլուխ սարքած է, Ձեզ չեն հարգում նախաքննության մարմինները, որ այսպիսի գործ են սարքել բերել, Դուք ստիպված փորձում եք իրենց հետևից մաքրել։ Այս մասին դատական նիստում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց, որ այս գործը նախաքննության փուլում առնվազն սարքած գործ է։ Նրա հայտարարության ժամանակ նախագահող Վահե Դոլմազյանն ընդհատեց՝ պահանջելով նայել ոչ թե դահլիճի կողմը, այլ իրեն՝ դատարանին։ Աշոտյանն ընդդիմացավ՝ նշելով, որ որևէ իրավական հիմք չկա՝ դատավորին նայելով ելույթ ունենալու։