Հունվարի 9-ին ժամը 11:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում (Նազարբեկյան 40 հասցեում) նախատեսված են իմ հանդեպ իրականացված դաժան բռնության գործով առաջին դատական լսումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։