ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Կառավարությունը որոշումներ է կայացնում կառավարության նիստերի ժամանակ։ 2024 թվականին գումարվել է ՀՀ կառավարության միայն մեկ նիստ, 2024 թվականի հունվարի 4-ին, որի ժամանակ դպրոցական մարզադահլիճների կախիչների պատճառով պաշտոնից ազատվել են ՀՀ կառավարության ենթական քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատուրյանը։