Հունվարի 6-ին, ժամը 10։14-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա սելավատարում, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: