Ամեն տարի Ճրագալույցի Սուրբ Պատարագին ազգովի այցելում ենք եկեղեցի՝ մասնակիցը լինելու Քրիստոսի Ծնունդի ավետմանը։ Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Խորհրդանշական այս օրը եկեղեցում գտնվող հավատացյալները իրենց տներ են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ։