Երևանում տրոլեյբուսը այրվել է, ինչից հետո այն բախվել է պարեկների ավտոմեքենային

article-image

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Նրա տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար սահմանազատել տարածքը։ Այդ ժամանակ էլ տրոլեյբուսը հետընթաց է կատարել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն