Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Kia Forte, Mercedes, Nissan Rogue և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: