Ավելի քան 1 500 մեծ բեռնատար է կուտակվել Վերին Լարսում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ «Հերթում կա ավելի քան 1500 մեծ բեռնատար, ինչպես նաև ավելի քան 500 մարդատար ավտոմեքենա»,- ասել է գործակալության զրուցակիցը։