Գալիք տարի բոլորիս մաղթում եմ խոհեմություն և տրամաբանություն, որպեսզի մարդկանց ու իրադարձություններին դատենք ոչ միայն լսածով, այլ նաև տեսածով, այսինքն դատենք ոչ իրենց խոսքերով, այլ՝ գործերով։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մենք պիտի դադարենք հոռետեսությամբ և վախերով համակված թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը։ Մաղթում եմ, որ մենք հավատանք մեր ուժերին, հավատանք հաջողությանն ու հաղթանակին, որովհետև առանց դրա անհատի համար ապրելն ու հասարակության համար գործելն անիմաստ է և ամենակարևորը՝ մենք պիտի արժանի լինենք մեր նահատակների հիշատակին»,- նշեց Սարգսյանը։