8 անշարժ գույք, 25 մլն եկամուտ. ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը դասախոսական և դոցենտական կարիերայից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովի կողմից «պատահաբար» ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը: Արթուր Վաղարշյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 6 հողամաս, 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ քաղաք Երևանում։ Տվյալ տարվա ընթացքում՝ 2022 թվականին, օտարել է մեկ անշարժ գույք՝ հողամաս. 26 հազար դրամով վաճառել է Հակոբ Ազարյանին։ Վաղարշյանի՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոցները 2-ն են՝ 2007 թվականի LEXUS և 1993 թվականի արտադրության OPEL մակնիշների՝ համապատասխանաբար գնված 2013 և 2002 թվականներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն