Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի չբնակեցված մի տան բակում հայտնաբերել են դիմակավորված երկու երիտասարդի, որոնք նկատելով ոստիկաններին՝ փորձել են փախչել, ինչը չի հաջողվել։ Երիտասարդները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։