Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա` 5 000 դրամ, մեկ ամսվա՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա` 160 000 դրամ: