Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, զննության են ենթարկել կալանավորված անձ Դ․Ք․-ի անվամբ քաղաքացի Ս․Խ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննությամբ ծառայողները հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բյուրեղանման զանգվածներ՝ հայտնում են ՔԿ ծառայությունից։