Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը, ըստ որի Երևանի կենտրոնում հունվարի 1-ից ավտոկայանատեղիների վճարը բարձրանում է՝ 12 հազարից հասնելով մինչև 160 հազար դրամի։ «Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ, ամենայն հավականությամբ, նախագիծ կունենանք փետրվարին»,-հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։