Սիսիան քաղաքի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ 66–ամյա հարևանի սպանության համար

article-image

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Սիսիան քաղաքի 66–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66–ամյա տղամարդ, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն