Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: