Երբ իրական տնտեսվարումը ստորադասվում է իշխանության «քարոզչական ծամոնին»․ «Փաստ»

article-image

Ինչ-ինչ, բայց «փիարվել» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողանում է: Ճիշտ է, հետո պարզվում է, որ այդ ամենը սուտ էր, բայց «փիարային» արշավն իր գործն արած է լինում: Ամիսներ առաջ հատկապես իշխանական քարոզչամիջոցները դղրդացրին լրահոսը, թե՝ ահա՜, տեսե՜ք, տեսե՜ք, թե ինչ հզոր կառավարիչ է Փաշինյանը, նրա կառավարման օրոք Հայաստանն ավտոարտադրող երկիր է դարձել, «Սեպուհ-1» տեսակի կորեական մեքենաներ են հավաքվում Հայաստանում: Բայց երբ իրական տնտեսվարումը, իրական բիզնես հաշվարկները ստորադասվում են իշխանության «քարոզչական ծամոնին», դրանից ոչ մի լավ բան չի ստացվում: Խնդրեմ. Այս օրերին լրահոսում ակտիվորեն շրջանառվեց ձեռնարկության սեփականատիրոջ պատմածների վրա հիմնված տեղեկությունը, որ «ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը»: Ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանի խոսքով, սպասում են հայ-ռուսական հարաբերությունների հստակեցմանը, քանի որ այդ մեքենաների շուկան Ռուսաստանը պիտի լիներ, իսկ հիմա, ինչպես հասկանալի է, Փաշինյանի իշխանության որդեգրած հակառուսական դիրքորոշման հետևանքով, անորոշ է, թե ինչ կլինի: Բայց վհատվել չարժե: Առաջարկում ենք դիտարկել «Բդեշխ-2» հեծանիվների արտադրություն սկսելու տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն