ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 51-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տղամարդը թմրամիջոցները պահում է իր բնակության վայրում և հենց այնտեղից էլ իրացնում է։ Փաստով նախաձեռնվեց քրեական վարույթ: