Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Աշխաբադի փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Ավանի բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված, սպիտակ բյուրեղանման զանգված: