Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին՝ նաև մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։