ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը ակցիա է իրականացրել` հիշեցնելով երկրում առկա իրական խնդիրները․ «Շաբաթներ է անցել Արցախի Հանրապետության բռնի հայաթափումից, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն միլիարդավոր դրամներ արժեցող տոնական պատրաստություն են տեսնում՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե արտասովոր ոչինչ չի եղել, այլև կատաղի կերպով պայքարում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության դեմ։