Կալիֆորնիայում 4-ամյա հայ երեխա է սպանվել՝ ծնողների աչքի առաջ, գրում է ABC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Ադամյանների ընտանիքն իրենց մեքենայով գնում էին՝ գնումներ կատարելու, կրակոցների ժամանակ 4-ամյա Գոռը նստած է եղել մեքենայի հետնամասում։ Միջադեպի ժամանակ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, իսկ հետո հետեւել նրանց մի քանի վերգետնյա փողոցներով։ Կասկածյալների կողմից հետապնդվելով՝ ընտանիքը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը, և այդ ժամանակ կասկածյալը ուղևորի կողմից մոտեցել է մեքենային և սկսել կրակել: Ընտանիքի մեքենայի վրա արձակված փամփուշտները հարվածել են հետևի նստատեղին, որտեղ էլ գտնվել է 4-ամյա Գոռը։