Սինանյանի «անհավանական արկածները» Ուկրաինայում․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Ուկրաինա է մեկնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա եղել է Օդեսայում, Դնեպրում, Խարկովում, Կիևում և հանդիպումներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հանդիպումները կազմակերպելը, մեղմ ասած, հեշտ չի եղել: Սինանյանը փորձել է մարդաքանակ ապահովել տեղերում հայկական եկեղեցիների միջոցով, ընդ որում՝ առանց տեղյակ պահելու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, իսկ «միջնորդը» եղել է Ուկրաինայի «Հայկական նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար Հայկ Աղվանյանը: Սակայն եկեղեցականները որոշել են բոյկոտել: Տեսնելով, որ այցը կարող է ձախողվել, Սինանյանն իր այցից ընդամենը մեկ օր առաջ տարբեր խողովակներով կապ է հաստատում թեմի առաջնորդի հետ՝ խնդրելով նրա աջակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն