Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստն այն դրսևորումներից է, որը կայուն տեղ է գտել հայաստանյան ներքաղաքական իրականության մեջ, որովհետև հոդվածները մի գուցե փոփոխվում են, բայց քաղաքական պայքարի մեջ մտած և այս իշխանությունների դեմ պայքարող և սկզբունքային դիրքորոշում արտահայտողների դեմ կա բացահայտ հետապնդումներ, որոնք ունենում են ամենատարբեր դրսևորումները։ Այս մասին այսօր Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստից առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։