Մենք համարում ենք, որ Նարեկ Սամսոնյանի գործում քրեական հետապնդումն իրավաչափ չէ և ակնկալում ենք, որ արդարացման վերդիկտով կավարտվի այս գործը։ Մենք համարում ենք սա իշխանությունների կողմից խտրական մոտեցում և սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ՝ իրավապահ մարմինների կողմից։ Բայց յուրաքանչյուր քաղաքական հետապնդման փորձ իր բնորոշ գծերի հետ նաև ունի իր տարբերությունները, այս գործը նույնպես իր առանձնահատկություններն ունի։ Մենք պարզապես ժխտում ենք, որ այս գործում առկա է բռնության արդարացման որևէ բաղադրիչ։ Այս մասին այսօր Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստի ավարտին հայտարարեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։