Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Հադրութի 5 քաղաքացիական անձանց կյանքից զրկելու առթիվ քրեական գործը

article-image

Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020թ. հոկտեմբերի 10-ին օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020թ. ժամը 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն