Մարիխուանա, կաթուցիչ և կեղծ թղթադրամ․ ձերբակալվել է 4 անձ

article-image

Դեկտեմբերի լույս 16-ի գիշերը Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա վարորդին և 25 ու 33 տարեկան 2 ուղևորներին։ Բաժնում 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Խուզարկությամբ մյուս ուղևորի մոտ հայտնաբերվել է 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն