Վերջին զարգացումների բերումով արդեն շատերն են տեղյակ, որ Մաեստրո Սերգեյ Սմբատյանը հանդիսանում է նաև Մալթայի ֆիլարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո, սակայն, Մալթայի ֆիլարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշում էր կայացրել կասեցնել Մաեստրոյի հետ կնքված պայմանագրի կատարումը։ Այս մասին տեղեկություններ տարածվեցին նաև մամուլով։