Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էսօր սրանք սեփական ռեկորդը ոչ միայն գերազանցեցին, այլ «Գինեսի գրքում» հանգիստ կարող են գրանցվել․ կառավարության հերթական նիստում օրակարգային 90 հարց էր ներառված, նման գործելաոճ ուղղակի չկա (չնայած սրանց դեպքում գործելաոճը որն ա՝ ոնց հարմար ա, տենց էլ անում են)։ Ասեմ՝ կառավարության նիստերի իմ 10-ամյա պրակտիկայում ես նման ծավալի հարց տեսած չկամ, որ մի նիստով քննարկեն․ մի նիստում էս աստիճանի հարցակոխը նիկոլոսի ասած՝ «պատմական ռեկորդ» էր։