Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին։ «Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը: