Նույնիսկ Ալիևն է ընդունել՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, ինչու է Փաշինյանը խախտել փաստաթղթի կետերը․ Շարմազանով

article-image

Փաստ է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները նաեւ Հայաստանի կառավարիչների պատճառով չեն կատարվել։ Նիկոլը խախտե՞լ է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, թե՞ ոչ։ Նոյեմբերի 9 -ի հայտարարության 1-ին կետի համաձայն «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: 2020-ի դեկտեմբերին Փաշինյանի ռեժիմը խախտեց այս կետն ու մեր զորքերին մի քանի տասնյակ կմ նահանջի հրաման տվեց՝ Ղուբաթլուի շրջանից դեպի Սյունիք՝ դիրքային առավելություն տալով հակառակորդին։ Հայտարարության 6-րդ կետի համաձայն «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը»։ Ուշադրություն. միայն 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցվեր Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծը։ Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը։ 2021-ի օգոստոսի վերջին ամբողջ Լաչինի շրջանն առանց մեկ կրակոցի զիջեց ադրբեջանցիներին՝ հայաթափելով Լաչինի շրջանը։ Սա նոյեմբերի 9-ի հայտարարության բացահայտ խախտում էր Փաշինյան-Ալիեւ զույգի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն