Նախագահները մանրամասնորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Երկու կողմերն էլ հաստատել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված մարդասիրական հրադադարի պահպանման կարևորությունը: Պուտինը և Էրդողանը հանդես են եկել հակամարտության քաղաքական գործընթացի օգտին` մասնավորապես հիմվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վրա: