ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները։ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։