«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Գյումրիից Երեւան գալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ ընդունել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին եւ մի քանի ժամանոց զրույց է ունեցել, որի բովանդակության մասին առայժմ ինֆորմացիա չունենք։ ՔՊ-ականների համոզմամբ, Փաշինյանը Մկրտչյանի հետ քննարկել է Գյումրու հետ կապված իրենց պլանները։ Բնական է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիայի խզումից հետո ՔՊ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկելու եւ փորձելու է մարզում իշխանությունների կշիռը հնարավորինս մեծացնել։