Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։