«Հրապարակը» գրում է. «Ալավերդիում մոտ մեկ շաբաթ առաջ տեղական իշխանությունը զավթած ՔՊ ավագանին երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում 37 հարց կա, այդ թվում` համայնքային պաշտոններում նշանակումներ, մասնավորապես` համայնքի ղեկավարի տեղակալների։ Չնայած ՔՊ-ականները մեկ տարուց ավելի քննադատում էին ընտրված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին` 3 տեղակալ նշանակելու համար, հիմա իրենք են գնում այդ ճանապարհով։ Ընդ որում՝ փոխքաղաքապետներից մեկի պաշտոնում նախատեսել են Ալավերդիում հայտնի կիսագողական՝ հանրության շրջանում առավել հայտնի Սանահինցի Արմենչիկին։