Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 2 տարի է կալանքի մեջ է. վաղը 2-ամյա ժամկետի խորհրդանշական օրն է: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այսօր կալանավայրում տեսակցելու շրջանակներում Մամիկոնի հետ զրուցել ենք նրա գործով իրականացվող ակնհայտ ապօրինի պրոցեսի մասին. մեծ առումով այս իշխանության դեմքը վաղուց է հայտնի, իրականացվող գործընթացը, ցավոք, խիստ կանխատեսելի էր: