Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ դիզվառելիքի գործով հերթական նիստը: Նիստի ավարտին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի դեպքերից հետո հայտարարել էր՝ «Արցախի էջը փակված չէ», ի՞նչ է նշանակում իր այս հայտարարությունը, պատասխանեց․ «Կգա ժամանակը, մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելով»։