Եթե ՀՀ-ում արտահերթ ընտրություններ լինի, դա թուրքի ու ադրբենջանցու թողտվությամբ է լինելու. Աննա Մկրտչյան

article-image

Փաշինյանը բոլոր գերիներին հետ է բերել, որ զրոյական կետից է խոսում․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը 2021 թ․ ասում էր՝ գերիներին բերելը մի քանի ամսվա հարց է, այդ 2021-ը դարձավ 2023, բայց Բաքվի բանտերում դեռ մի քանի տասնյաք ճանաչված գերների կան։ «Գերիներին հետ բերելը Փաշինյանն ու Ալիևը օգտագործում են իրենց աթոռները ամրապնդելու համար։ Նիկոլը գտնվում է Ալիևի քարոզարշավը ծաղկեցնելու փուլում, ոնց որ Ալիևի քարոզիչներից լինի։ Դրա համար պետք լինի կխոսի միջանցքի մասին, պետք լինի կխոսի անցնող երկաթգծերի մասին։ Ինձ թվում է, որ շուտով պաշտոնապես սկսվի Ալիևի քարոզարշավը, Նիկոլին կհրահանգեն, այստեղից կասի՝ ոչ թե այդ երկաթ գիծը թող Նախիջևանով անցնի, այլ թող գա Կառավարության շենքը կիսի անցնի։ Համ Նիկոլին ապահով կլինի, համ էլ Ալիևն ավելի բարձր տոկոսներով կընտրվի»,-ասաց Մկրտչյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն