Աշխարհի 150-ից ավելի մարդասերներ, գործարարներ և քաղաքական առաջնորդներ պահանջում են հայ բանտարկյալների ազատությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղ գտած հրապարակումից, որում մասնավորապես ասվում է․ «Վառելիքի, դեղորայքի և սննդամթերքի իննամսյա ապօրինի շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն սկսեց արյունահեղ ռազմական հարձակում՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի հետևանքով եղան հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ։ Այդ ներխուժումը հանգեցրեց այնտեղից ազգությամբ գրեթե բոլոր՝ 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանմանը: Աշխարհի մեծ մասի համոզմամբ, կատարվածն աներկբայորեն էթնիկ զտում է:Իրավապաշտպան խմբերն Ադրբեջանի գործողությունները որակել են որպես ցեղասպանություն։