Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ է նշանակվել Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը

article-image

Դեկտեմբերի 10-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ է նշանակվել Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը: Սուրբ Հովսեփ եկեղեցում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի հանդիսապետությամբ իր անդրանիկ Սուրբ և Անմահը Պատարագը մատուցեց Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը: Պատարագին ներկա էին Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, այլ հոգևորականներ և հյուրեր: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը համայնքին ներկայացրեց Հայր Տիրային՝ որպես իրենց նորանշանակ հոգևոր հովիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն