«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել, այսինքն՝ հագուստի պարտադիր ձեւ սահմանել։ Օրենքի նախագծով, այդ ձեւը սահմանելու լիազորությունը տրվում է Փաստաբանների պալատի խորհրդին։ Վերջինս պետք է սահմանի դատարանում փաստաբանի հանդերձանքի եւ արտաքին տեսքի նորմերը։ Եթե փաստաբանը չպահպանի ՓՊ խորհրդի որոշմամբ սահմանված նորմերը, նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։